211652_close_icon
views-count6644 դիտում article-date 15:41 22-09-2018

Եթե Իրանում լուրջ անկայունություն սկսվի, իսկ դրա հնարավորությունը մեծանում է, ապա Իրան-Արցախ սահմանը դառնում է ամենավտանգավորը. քաղաքագետ

Եթե Իրանում լուրջ անկայունություն սկսվի, իսկ դրա հնարավորությունը մեծանում է, ապա Իրան-Արցախ սահմանը դառնում է ամենավտանգավորը ու մարդկային նոր ռեսուրսներ են պետք այն պաշտպանելու, ինչպես նաև նոր դիրքերի կառուցելու համար։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: «Այդ հատվածը արդեն կարող է օգտագործել Ադրբեջանը պաշտպանական դիրքերը շրջանցելու համար։ Հայաստանի հպարտ կառավարությունը հիմիկվանից պետք է այդ ուղղությամբ աշխատանքներ սկսի։ Եթե Իրանում անկայունություն սկսվի, այն երկար է տևելու, նաև տարբեր իսլամական զինված խմբավորումներ կարող են առաջանալ, համապատասխան հետևանքներով հանդերձ»,- գրել է քաղաքագետը։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/22/1105850/]տեղեկացրել էինք[/url], որ Իրանի Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել էր [url=https://www.presstv.com/Detail/2018/09/22/574848/Iran-Ahvaz-terrorist-attack]Press TV[/url] հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ անհայտ անձինք կրակ են բացել զորահանդեսի ժամանակ: Մահացել է մի քանի մարդ, զոհերի թիվը չի հստակեցվում:

Նմանատիպ նյութեր