211652_close_icon
views-count18392 դիտում article-date 13:14 22-09-2018

Եմենում մարդիկ սովից տերևներ են ուտում. ՄԱԿ

Եմենում իրավիճակն աղետի շեմին է: Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարկ Լոուկոկը, գրում է [url=https://korrespondent.net/world/4014312-zhytely-yemena-tak-holodauit-chto-ediat-lystia-oon]korrespondent.net[/url]-ը: Նրա խոսքով՝ Եմենում բնակիչների թիվը, որոնք չունեն սնվելու մշտական հնարավորություն, մոտ ապագայում կարող է ավելանալ: Եթե այժմ նրանց թիվը 8 մլն է, ապա նրանց կարող է ավելանալ ևս 3.5 մլն մարդ: Երկրում ծանր տնտեսական իրավիճակն առաջացել է եմենական ռիալի արժեզրկման պատճառով: Դրա արժեքը վերջին ամսում նվազել է 30%-ով: Եվ քանի որ պարենային գրեթե բոլոր ապրանքները ներկրվում են, ապա արժույթի արժեզրկումն անմիջականորեն ազդում է ապրանքների գնաճի վրա: Լոուկոկը նշել է, որ Եմենում արդեն այսօր կան վայրեր, որտեղ մարդիկ սովից տերևներ են ուտում՝ չունենալով ոչ մի այլ սնունդ:

Նմանատիպ նյութեր