211652_close_icon
views-count4318 դիտում article-date 10:16 22-09-2018

Սաուդյան Արաբիայում կինն առաջին անգամ հեռուստահաղորդավարուհի է դարձել

Սաուդյան Արաբիայի թագավորությունում կինն առաջի անգամ գլխավոր լրատվական հաղորդման հաղորդավարուհի է դարձել, գրում է [url=https://www.dailymail.co.uk/news/article-6193521/Female-journalist-woman-anchor-national-news-bulletin-Saudi-Arabia.html]Daily Mail[/url]-ը: Լրագրող Էլ-Դահիլը հաղորդումը կվարի տղամարդ գործընկերոջ հետ: Նախկինում նա CNBC Arabia հեռուստաալիքի թղթակիցն էր: Սաուդյան Արաբիայի կառավարությունն արդեն կանանց թույլ է տալիս ավտոմեքենա վարել, ֆուտբոլային խաղերի այցելել և աշխատել մասնագիտություններով, որոնք ժամանակին արգելված էին`գենդերային հավասարության տեսանկյունից:

Նմանատիպ նյութեր