211652_close_icon
views-count6337 դիտում article-date 09:11 22-09-2018

Թրամփը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Լինն Թրեյսիի թեկնածությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում առաջադրել է Լինն Թրեյսիի (Lynne Tracy) թեկնածությունը, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Թրեյսին ներկայում զբաղեցնում է ԱՄՆ պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը: Մինչ այդ նա աշխատել է որպես ԱՄՆ դեսպանի տեղակալ Մոսկվայում, Աշխաբադում և Աստանայում, եղել է Կենտրոնական Ասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի առաջին տեղակալ: Լիննը նաև ծառայել է Պակիստանի Փեշևարում ԱՄՆ հյուպատոսությունում: Նա տիրապետում է ռուսերենին: Թրեյսիի թեկնածությունը դեռ պետք է հաստատվի Սենատի կողմից։ Նշենք, որ ներկայում Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցնում է Ռիչարդ Միլսը:

Նմանատիպ նյութեր