211652_close_icon
views-count4926 դիտում article-date 20:46 21-09-2018

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան արգելել է «Ժիրոնա»-«Բարսելոնա» հանդիպումն անցկացնել ԱՄՆ-ում

Իսպանիայի առաջնության «Ժիրոնա»-«Բարսելոնա» հանդիպումը՝ մեծ հավանականությամբ, չի անցկացվի ԱՄՆ-ում: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է Լա Լիգայի և ակումբների դիմումը՝ խաղը Մայամիում անցկացնելու վերաբերյալ: Լա Լիգան հիմնավոր պատճառներ չի ներկայացրել ֆեդերացիային, որ ԱՄՆ-ում հանդիպումներ անցկացնելը կհամապատասխանի միջազգային և իսպանական օրենքներին: Բացի այդ,Լա լիգան չի կարողացել ապացուցել, որ Ամերիկայում խաղ անցկացնելը վնաս չի հասցնի երկրպագուներին և պրիմերայի մնացած 18 ակումբներին: Օգոստոսին Լա Լիգան հայտարարեց Relevent Sports ամերիկյան մեդիաընկերության հետ գործարք կնքելու մասին, համաձայն որի Իսպանիայի առաջնության որոշ թվով հանդիպումներ այս մրցաշրջանում պետք է անցկացվեն Հյուսիս. Ամերիկայում:

Նմանատիպ նյութեր