211652_close_icon
views-count3358 դիտում article-date 18:05 21-09-2018

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ընդունել է Հայաստանի դենտո ֆուդոկան կարատեի ֆեդերացիայի մարզիկներին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը երեկ՝ սեպտեմբերի 20-ին, ընդունել է Հայաստանի դենտո ֆուդոկան կարատեի ֆեդերացիայի մարզիկներին, որոնք սեպտեմբերի 14-ից 15-ը Սերբիայի Հանրապետության Բելգրադ քաղաքում մասնակցել են ITKF-ի կողմից անցկացվող կարատեի Եվրոպայի առաջնությանը և նվաճել 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Նախարարը ողջունել է մարզիկներին ու ֆեդերացիայի նախագահ Կարեն Ավետիսյանին և շնորհավորել մարզական հաջողությունների համար: «Շնորհավորում եմ թե՛ մարզիկներին և թե՛ մարզիչներին մեդալներ նվաճելու կապակցությամբ: Այս մեդալները տարիների աշխատանքի արդյունք է: Կարևոր է գիտակցել, որ ձեր նվաճումները նաև ողջ հայ ժողովրդինն են, քանի որ մեր յուրաքանչյուր մարզիկի չեմպիոնությունը ևս մեկ անգամ հարյուրավոր մարդկանց ոտքի է կանգնեցնում, երբ ծածանվում է հայոց եռագույնը և հնչում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը»,- ասել է Լ. Վահրադյանը: Նախարարը նաև հույս է հայտնել, որ հայ մարզիկները հաջող հանդես կգան նաև 2020 թվականի Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում, որտեղ առաջին անգամ մրցելու են նաև կարատեիստները: Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ շարունակելու են մարզումները՝ մեր երկրի պատիվը միջազգային մրցահարթակներում բարձր պահելու համար: Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը մրցավայր էր մեկնել 3 մարզիկներով, որոնք բոլորն էլ մրցանակային տեղեր են զբաղեցրել: Վարդան Գալայանը 16-18 տարեկանների մրցապայքարում անհատական կատայում դարձել է առաջնության չեմպիոն, Ջոն Երեմյանը (13 տարեկան), մասնակցելով 14-15 տարեկանների տարիքային խմբի մրցումներին, անհատական կատայում արժանացել է արծաթե, իսկ Արծրուն Օհանյանը՝ մեծահասակների անհատական կումիտեում բրոնզե մեդալի: [b]Աստղիկ Մարտիրոսյան ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար[/b]

Նմանատիպ նյութեր