211652_close_icon
views-count3815 դիտում article-date 16:58 21-09-2018

Իրանը զորավարժություններ է անցկացնում Պարսից և Օմանի ծոցերի ջրերում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը եւ բանակը համատեղ զորավարժություններ են անցկացնում Պարսից եւ Օմանի ծոցերի ջրերում, հայտնում է Mehr-ը: Զորավարժությունները նվիրված են Սրբազան պաշտպանության շաբաթին (1980-88 թվականներին իրանա-իրաքյան պատերազմ): Իրանի բանակի ներկայացուցչի խոսքով՝ զորավարժությունների նպատակն է «թշնամիների ցանկացած հնարավոր հարձակումներին» պատրաստ լինելու ցուցադրումը: Այս զորավարժությունները, միաժամանակ, հարեւան պետություններին հղված խաղաղության եւ բարեկամության ուղերձ են: «Եթե թշնամիները Իրանի դեմ պատերազմ սկսեն, անկասկած ջախջախիչ հարված կստանան»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր