211652_close_icon
views-count3949 դիտում article-date 16:33 21-09-2018

Թուրքիայի դատախազությունը 110 զինվորականների է ձերբակալել FETO-ի գործով

Անկարայի գլխավոր դատախազությունը հանրապետության ռազմաօդային ուժերի շարքերում գործող 110 զինվորականների ձերբակալման կարգադրագրեր է տվել խռովարարների գործունեության շարունակվող հետաքննության շրջանակներում: Ինչպես սեպտեմբերի 21-ին հայտնել է NTV հեռուստաալիքը, նրանք կասկածվում են «ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպությանը» (FETO) մասնակցելու մեջ: Կասկածյալների թվում հիմնականում կրտսեր սպայական ու սերժանտական կազմի ներկայացուցիչներ են, ինչպես նաև մի քանի սպաներ՝ կապիտանից մինչեւ գնդապետ կոչումներով: Հետաքննությունը գտնում է, որ այդ անձինք եղել են FETO-ի անդամներ և կանոնավոր կերպով իրենց գործունեությունը կոորդինացրել են կազմակերպության՝ բանակային կառույցներից դուրս գործող ներկայացուցիչների հետ: Կասկածյալների ձերբակալություններն սկսվել են սեպտեմբերի 21-ի առավոտյան և իրականացվում են երկրի 15 նահանգներում: 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորներ ու սպաներ պետական հեղաշրջման և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ձերբակալելու փորձ են ձեռնարկել: Հիմնական դիմակայությունը ծավալվել է Ստամբուլում և Անկարայում, զոհվել է 250 մարդ։ Անկարան FETO-ին մեղադրում է հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: FETO-ին օժանդակության գործերով Թուրքիայում դատապարտվել են հազարավոր մարդիկ։

Նմանատիպ նյութեր