4786 դիտում
14:09 21-09-2018
Հայաստանի և Ավստրիայի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության արդյունքները կներկայացվեն Ավստրիացի ընթերցողին
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարության Զարգացման համագործակցության ղեկավար Դորոթեա Աուերին և Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերին, ինչպես նաև ավստրիական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների:
Այցի նպատակն էր ավստրիացի ընթերցողներին ներկայացնել Հայաստանի և Ավստրիայի միջև ձևավորված սերտ համագործակցության արդյունքները, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում: Ողջունելով հյուրերին` նախարար Արթուր Խաչատրյանը բարձր է գնահատել Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերի շրջանակում ցուցաբերվող աջակցությունը: Նախարարը հույս է հայտնել, որ այսուհետ ևս հայ-ավստրիական հարաբերությունները ագրարային ոլորտում կշարունակեն ընդլայնվել` ընդգծելով, որ ավստրիական փորձը ոլորտի մի շարք ուղղություններում հայկական կողմի համար շատ կարևոր է և օգտակար: Տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կանանց ներգրավվածության աստիճանին, հայկական գյուղմթերքի արտահանման շուկաների ընդլայնմանը, գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչության բարձրացմանը և մի շարք այլ հարցերի:
Նմանատիպ նյութեր
2243 դիտում
09:51 08-09-2014
Քաղաքական սկանդալ՝ Ավստրիայի և Ադրբեջանի միջև. ավստրիացի լրագրողուհուն թույլ չեն տվել Բաքու մտնել
1300 դիտում
15:30 24-12-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ամփոփել է 2014 թվականի արդյունքները գյուղատնտեսության ոլորտում
889 դիտում
11:20 05-05-2015
Հայաստանի և Ավստրիայի գյուղատնտեսության նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Այս բաժնից
553 դիտում
19:04 25-04-2024
Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը
469 դիտում
18:59 25-04-2024
Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
397 դիտում
18:47 25-04-2024
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ