211652_close_icon
views-count154838 դիտում article-date 13:31 21-09-2018

Արտակարգ դեպք Երևանում․ երիտասարդ ամուսինները պնդում են, որ բժիշկները թույլ են տվել ոչ պատշաճ վերաբերմունք, ինչի պատճառով վնասվել է երեխայի գլուխն ու կտրվել լեզուն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, սեպտեմբերի 21-ին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color] են դիմել Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչներ, ամուսնիններ` 29-ամյա Արշակ և 26-ամյա Լիդա Թադևոսյանները։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ամուսինն ասում է․ «Այս տարվա հուլիսի 27-ին երեխայի ձեռքի խալի վնասման պատճառով բերել ենք «Մուրացանի» մանկական հիվանդանոց, որպեսզի վիրահատեն։ Սակայն վիրահատությունը, որը ամսի 28-ին պետք է տեղի ունենար, չկատարվեց։ Առողջ երեխայիս բերեցի «Մուրացանի» հիվանդանոց ու, բժիշկների մեղքով, տևական ժամանակ է հիվանդանոցի պատերի տակից չեմ կարողանում տուն գնամ։ Բժշկի սխալ միջամտության արդյունքում վնասվել է երեխայի գլուխը և կտրվել լեզուն։ Չգիտենք՝ ում դիմենք։ Նամակով դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ու հիմա սպասում եմ պատասխանի։ Երեկ նոր մեզ այցելեց դատական բժիշկը, սակայն արդյունքների մասին դեռևս ոչ մի պատասխան չունենք։ Մենք պահանջում ենք, որպեսզի մեր1 տարեկան 8 ամսական տղային՝ Հարությունին, ինչպես բերել ենք հիվանդանոց, այնպես էլ վերդարձնեն մեզ, և մեղավոր բժիշկները պատասխանատվության ենթարկվեն։ Երեխաս հո ճագա՞ր չէր, որ լեզուն կտրեն ու ասեն՝ «միամիտ է ստացվել»»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հիվանդանոցում գտնվող Հարությունը ամուսինների 2-րդ երեխան է։ [color=#EF2929]SHAMSHYAN.com-ը[/color] պատրաստ է ներկայացնելու «Մուրացան» բժշկական կենտրոնի տեսակետը խնդրի վերաբերյալ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր