211652_close_icon
views-count2384 դիտում article-date 11:59 21-09-2018

Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի ԳԱ 73-րդ նստաշրջանը․ համաժողովին ներկա կլինեն 84 պետությունների ղեկավարներ

84 պետությունների ղեկավարներ ներկա կլինեն ՄԱԿ-ի կենտրոնակայանում, որտեղ հաջորդ շաբաթ մեկնարկում է ընդհանուր քաղաքական բանավեճը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում: Այդ մասին միջազգային հանրակցության կենտրոնակայանում մամուլի ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը: Հաղորդում է «Արմենպրեսը»։ «Պետությունների 84 ղեկավարների և կառավարությունների 44 ղեկավարների ներկայությունն այն բանի ակնառու ապացույցն է, որ համաշխարհային հանրակցությունը վստահություն է տածում ՄԱԿ-ի նկատմամբ։ Եկող շաբաթ հանդիպումների ընթացքում ես մտադիր եմ կոչ անել, որ մասնակից երկրները հավաստեն ՄԱԿ-ին աջակցելու և ընդհանուր կանոնների վրա հիմնված աշխարհակարգի ստեղծմանը ձգտելու իրենց պարտավորությունները»: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 18-ին: Գլխավոր ասամբլեայի ձևաչափով առաջին խոշոր համաժողովը կկայանա սեպտեմբերի 24-ին, երբ տեղի կունենա բարձր մակարդակի լիագումար հանդիպում՝ նվիրված հարավաֆրիկացի նշանավոր պետական ու հասարակական գործիչ Նելսոն Մանդելլայի (1918-2013) ծննդյան 100-ամյակին: Հաջորդ օրը կսկսվեն Գլխավոր ասամբլեայի ամենամյա ընդհանուր քաղաքական բանավեճերը պետությունների, կառավարությունների ու արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։

Նմանատիպ նյութեր