211652_close_icon
views-count5172 դիտում article-date 10:49 21-09-2018

Բազմաթիվ են ՔՊ-ականները, և մենք չենք կարող դրանից խուսափել․ Արայիկ Հարությունյան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ըստ շրջանառվող լուրերի` նոր իշխանությունը փորձում է բուհերի կառավարման խորհուրդներում ընդգրկված ՀՀԿ-ականներին փոխարինել ՔՊ-ականներով: Ու սա այն դեպքում, երբ թավշյա հեղափոխությունից հետո ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը որպես առաջին քայլերից մեկը հայտարարեց բուհերն ապակուսակցականացնելու մասին: Բայց հիմա ստացվում է` նրանք ևս ընթանում են նախորդների ճանապարհով: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԿԳ նախարար Ար. Հարությունյանը, անդրադառնալով այդ հարցին, ասել է. «ՔՊ-ականներ կլինեն, որովհետև նրանցից շատերը ներկայումս վարչական պաշտոններ են զբաղեցնում և կառավարությունում, և խորհրադարանում: Բազմաթիվ են ՔՊ-ականները, և մենք չենք կարող դրանից խուսափել: Բայց ներկայումս նույն ՔՊ ներկայացուցիչները, կառավարությունը և ԿԳՆ-ն մշակում են «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքը, որով կբացառվի որևէ պաշտոնյայի ներկայությունը բուհերի կառավարման խորհուրդներում»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր