211652_close_icon
views-count21780 դիտում article-date 08:59 21-09-2018

Բողոքի ակցիաներ՝ Ֆրանկոֆոնիայի օրերին. Շահեն Հարությունյանը մտադիր է շարունակել պայքարը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Շանթ Հարությունյանի կողմից «Վարդաշեն» ՔԿՀ-ում տված մամուլի ասուլիսից հետո էլ նրան ազատ արձակելու ուղղությամբ որևէ գործողություն չի կատարվում։ Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։ Շահենի խոսքով՝ խնդիրը Փաշինյանի անձը չէ. «Խնդիրը քաղաքական իշխանության մեջ է։ Քաղաքական իշխանությունը և իշխանության գլուխ կանգնած անձը՝ վարչապետը, հայտարարում են, որ երկրում կա քաղբանտարկյալ։ Իսկ եթե կա, ապա ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում այլևս քաղբանտարկյալ չունենալու ուղղությամբ։ Դրանից հետևում է, որ ցանկություն կա լռեցնելու Շանթ Հարությունյանին, որ չարտահայտի իր քաղաքական գաղափարները»։ Շահեն Հարությունյանը նշեց, որ իրենք շարունակելու են պայքարը, որ Շանթ Հարությունյանի գործի վերաքննություն լինի։ Դրա համար տարբեր ճանապարհներ կան: Շահենը նաև նշեց, որ ինքը հոկտեմբերի 7-ից սկսելու է ակտիվ պայքար, փողոցային պայքար, բողոքի ակցիաներ է իրականացնելու, որոնք համընկնելու են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերի հետ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր