211652_close_icon
views-count29765 դիտում article-date 19:30 20-09-2018

«Գալիս եմ Հայաստան` որդուս տանելու». Սահամանախախտ թուրք տղայի հայրը հարցազրույց է տվել «Ermenihaber.am»-ին

Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆա Օզմենը «[url=https://www.ermenihaber.am/am/news/2018/09/20/%D4%B1%D5%AC%D5%AB-%D5%95%D5%A6%D5%B4%D5%A5%D5%B611/137696]Ermenihaber.am[/url]»-ի հետ զրույցում հայտնեց, որ որդին ազատ է արձակվելու, և նա պատրաստվում է սեպտեմբերի 24-ին գալ Հայաստան՝ տղային տանելու: «Որդիս տուն է գալիս: Ինձ Հայաստանից փաստաբանը զանգահարեց և ասաց, որ որդիս «արդարացվել է», կարող եմ գալ և տանել: Երկուշաբթի Հայաստանում կլինեմ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ջանք գործադրեցին որդուս վերադարձը ապահովելու համար»,-ասաց Մուստաֆա Օզմենը: [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/20/1105717/]Հիշեցնենք[/url], որ Թուրքիայի քաղաքացի 16-ամյա Ումութ Ալի Օզմենը հուլիսի 24-ին հատել էր հայ-թուրքական սահմանը և կալանավորվել: Նա Թուրքիայի Աքյայայի շրջանի Քյուչուքդուրդուրան գյուղի բնակիչ է: Ումութ Ալի Օզմենի դեպքը թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվել էր սեպտեմբերի 13-ին, երբ «Hürriyet» թերթի լրագրող Իսմայիլ Սայմազը «Բաց թողեք Ումութ Ալիին» վերնագրով հրապարակման մեջ մանրամասներ էր հաղորդել 16-ամյա տղայի մասին, ասելով որ վերջինս սահմանը հատել է զուտ հետաքրքրությունից դրդված:

Նմանատիպ նյութեր