211652_close_icon
views-count70592 դիտում article-date 17:01 20-09-2018

Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի և քոլեջի 1-ին կուրսի սովորողները երդվեցին․ իսկ տոնական միջոցառումը զարդարեցին հայ էստրադայի սիրված աստղերը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, սեպտեմբերի 20-ին տոնական միջոցառում էր Ոստիկանության կրթահամալիրում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրթահամալիրի ակադեմիայի և քոլեջի 1-ին կուրսի սովորողները երդում տվեցին, որից հետո կրթահամալիրի դահլիճում տեղի ունեցավ տոնական համերգ, որը նվիրված էր Անկախության 27-րդ տարեդարձին։ Սովորողների երդման արարողությանը ներկա էին ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը, Ոստիկանապետի տեղակալներ՝ Ոստիկանության գնդապետներ՝ Հովհաննես Քոչարյանը, Աղասի Կիրակոսյանը, Վարդան Մովսիսյանը։ Դիմելով 1-ին կուրսի սովորողներին, Ոստիկանապետի 1-ին տեղակալը հայտնեց, որ մեծ պատիվ է այն, որ նման բանիմաց կադրերով է համալրվում Ոստիկանությունը։ Անցնելու են տարիներ և բոլորս մեծ հպարտությամբ հիշելու ենք երդման այս օրը։ Իսկ արդեն տոնական միջոցառման ժամանակ դահլիճում ելույթով հանդես եկավ Ոստիկանության կրթահամալիրի պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը, ով նաև մի խումբ աշխատակիցների փոխանցեց ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով պարգևները, ինչպես նաև հանձնեց իր կողմից մի քանի պարգևներ։ Տոնական միջոցառման ժամանակ համերգային կենդանի հնչեղությամբ ելույթ ունեցան Ոստիկանության զորքերի երգչախումբը, սիրված ու ճանաչված երգիչներ՝ Սիլվա Հակոբյանը, Արսեն Գրիգորյանները, Սոնա Շահգելդյանը։ Միջոցառմանը ներկա մեծ թվով քաղաքացիներ իրենց խոսքում ասում էին․ «Տեսնելով երիտասարդ այս սերնդին, համոզվում ենք, ինչպես առյուծ զինվորն է սահմանն անառիկ պահում, այնպես էլ այս կրթահամալիրի սաներն են ամուր ու անսասան պահելու երկրի ներքին անդորրը։ Մենք հպարտ ենք ոչ միայն մեր զինվորով, այլ նաև ներկա և ապագա ոստիկանության մեծ թվով ծառայողներով։ Թող Աստված պահապան լինի և՛ հայ զինվորին, և՛ հայ սպային, և՛ հայ ոստիկանին, ընդհանրապես՝ հայոց երկրին»։ Լուսանկերներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 792+
792+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր