211652_close_icon
views-count3581 դիտում article-date 15:38 20-09-2018

Սահմանափակվելու է վիճակախաղերի գովազդը

Կառավարությունը հավանություն է տրվել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկություններին: Օրենքների փոփոխությունների նախագծերով առաջարկվում է սահմանափակել համապատասխան գործունեությամբ զբաղվող ընկերությունների կողմից առաջարկվող ծառայությունների գովազդը, հասարակության խոցելի խմբերին զերծ պահելու դրանց ազդեցությունից։ Կառավարությունը, կիսելով ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի հեղինակի մտահոգությունը և կարևորելով առաջարկվող հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը, ներկայացրել է մի շարք առաջարկություններ: Յուրաքանչյուր հեռուստածրագրով կամ յուրաքանչյուր ռադիոծրագրով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի կազմակերպչի գովազդը` այդ թվում նաև որպես հովանավորիների հիշատակումը, թույլատրվում է ժամը 22:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում: Այդ ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տևողությունը, այդ թվում` գովազդային հաղորդումները և գովազդային տեղեկատվությունները նրանց մասին, չի կարող գերազանցել 4 րոպեն, իսկ մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել 3 անգամից ոչ ավելի և ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 90 վայրկյանը:

Նմանատիպ նյութեր