211652_close_icon
views-count2705 դիտում article-date 14:49 20-09-2018

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սիրիայում ԻԼ-20-ի խոցման հետևանքով զոհերի հարազատներին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել սիրիական երկնքում ռուսական ԻԼ-20 ռազմական ինքնաթիռի խոցման հետևանքով 15 ռուս զինծառայողների ծառայակիցներին, հարազատներին և մտերիմներին: ՀՀ ԱԳՆ «Ֆեյսբուք»-ի էջում կատարել է հետևյալ գրառումը. «Խորը ցավակցություն ենք հայտնում սիրիական երկնքում ԻԼ-20 ինքնաթիռի հետ տեղի ունեցած ողբերգության հետևանքով 15 ռուս զինծառայողների ծառայակիցներին, հարազատներին և մտերիմներին»: Ռուսական Իլ-20 հետախույզ-ինքնաթիռը լույս սեպտեմբերի 18-ի գիշերը Միջերկրական ծովի վրա խփվել Է Սիրիայի ՀՕՊ-ի համակարգով: Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ցավակցություն է հայտնել Իլ-20 ռուսական ինքնաթիռի կործանման կապակցությամբ՝ միջադեպի համար մեղադրելով Իսրայելին:

Նմանատիպ նյութեր