211652_close_icon
views-count3103 դիտում article-date 14:13 20-09-2018

«Քրեակատարողական բժշկության կենտրոնի» բացումը հետաձգվեց մինչև 2019-ի հունվարի 1-ը

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունն սկսելու ժամկետը հետաձգվում է: Որոշման նախագիծը հաստատվեց այսօր Կառավարության չզեկուցվող հարցերի շրջանակում: 2018 թվականի մարտի 1-ի որոշմամբ ստեղծված ՊՈԱԿ-ը պետք է իր գործունեությունն սկսեր սեպտեմբերի 1-ից, սակայն այդ ժամկետը հետաձգվում է մինչև 2019 թվականի հունվարի 15-ը: Հիմնավորման համաձայն՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության առարկան ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների առողջության պահպանումը եւ վերականգնումն է, իսկ գործունեության նպատակը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալներին պատշաճ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցումն է: Հարկ է նշել, որ ՊՈԱԿ-ի ստեղծման արդյունքում վերջինիս գործունեության արդյունավետությունը երաշխավորելու եւ քրեակատարողական առողջապահական համակարգում առկա խնդիրները լուծելու նպատակով պետք է ապահովել ՊՈԱԿ-ի գործունեության համար անհրաժեշտ նյութատեխնիկական բոլոր պայմանները, բարձրացնել բժշկական անձնակազմի աշխատավարձերի սահմանաչափերը, որպեսզի ստեղծվեն բժշկական անձնակազմի համար աշխատանքային ավելի բարենպաստ եւ գրավիչ պայմաններ: Հաշվի առնելով այն, որ վերը նշվածը պահանջում է«Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության»-ը հատկացվող ֆինանսական միջոցների առավել մանրամասն ֆինանսական գնահատում, ըստ այդմ համալիր ուսումնասիրության իրականացում եւ ֆինանսավորման արդյունքում ՊՈԱԿ-ի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովում՝անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել ՊՈԱԿ-ի գործունեությունը սկսելու ժամկետը:

Նմանատիպ նյութեր