211652_close_icon
views-count4522 դիտում article-date 11:22 20-09-2018

Հայաստանի խորհրդարանը նշում է հիմնադրման 100-ամյակը

Հայաստանի խորհրդարանը սեպտեմբերի 20-ին նշում է հիմնադրման 100-ամյակը: Հոբելյանական միջոցառումը սկսվելու է ժամը 18-ին Ազգային ժողովում։ Միջոցառման հրավիրատոմսեր ուղարկվել են ՀՀ Գերագույն խորհրդի և ԱԺ բոլոր գումարումների պատգամավորներին: Միջոցառմանը հրավիրված է շուրջ 600 մարդ: Հոբելյանական միջոցառման շրջանակում ցուցադրվելու է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված տեսաֆիլմ, որում ներկայացված է լինելու խորհրդարանի ստեղծման և գործունեության պատմությունը: Հյուրերն այցելելու են ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքում տեղակայված Ազգային ժողովի նորաբաց թանգարան, այնուհետև ներկա են գտնվելու նիստերի դահլիճին կից սրահում կազմակերպված ֆոտոցուցահանդեսին: Նշենք, որ 1918թ. մայիսի 28-ին հռչակված Հայաստանի առաջին հանրապետության պառլամենտը գումարվեց օգոստոսի 1-ին:

Նմանատիպ նյութեր