211652_close_icon
views-count2204 դիտում article-date 10:57 20-09-2018

Փոխնախարար Հակոբ Ավագյանն ընդունել է «Եվրասիական շաբաթ» համաժողովի պաշտոնական օպերատորին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանն ընդունել է հոկտեմբերի 22-ից 24-ը Երևանում կայանալիք «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի պաշտոնական օպերատոր, ՌԴ «Ռոսկոնգրես» կազմակերպության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության և «Բիզնես Արմենիայի» պատասխանատու աշխատակիցները։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին, Հակոբ Ավագյանը նշել է, որ նախարարությունը, որպես միջոցառման պատասխանատու, չափազանց շահագրգռված է համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու։ Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են համաժողովի անցկացման կազմակերպչական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր՝ ծրագրում նոր թեմաների ավելացման առաջարկություններից մինչև միջոցառման վայրում համապատասխան պայմանների ստեղծումը, մասնակիցների տեղավորման ապահովումը և այլն։ Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ եղել են առաջարկություններ, տրվել են կոնկրետ հանձնարարականներ ինչպես նախարարության համապատասխան ստորաբաժանման, այնպես էլ «Բիզնես Արմենիայի» պատասխանատուներին։ «Ռոսկոնգրեսի» ներկայացուցիչների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ լինել մշտական կապի մեջ, պարբերաբար տեղեկատվություն փոխանակել ընթացիկ աշխատանքի և առաջացող խնդիրների վերաբերյալ՝ վերջիններիս մասով օպերատիվ լուծումներ գտնելու համար։

Նմանատիպ նյութեր