211652_close_icon
views-count6046 դիտում article-date 10:44 20-09-2018

Էմոցիոնալ բաղադրիչը ծագեց Փաշինյանի վրա աննախադեպ ճնշման պատճառով․ Աղասի Ենոքյան. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի զրուցա­կիցն է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: [b]- Ի՞նչ եք կարծում, գուցե կա՞ մի պլան, որը բացա­ռում է այդ ուժերի անհրա­ժեշտությունը առաջիկա գործընթացներում: Չէ՞ որ նույնիսկ ինքնալուծարվե­լու որոշումը պետք է լինի նաև այս ուժերի մասնակ­ցությամբ և քվեարկությամբ:[/b] - Ազգային ժողովի լուծար­ման համար ի սկզբանե եղել է մի պլան՝ մի կողմից ԱԱԾ-ի հավաքած վարկաբեկիչ գոր­ծերով՝ «կոմպրոմատներով» պետք է փորձ արվեր մի շարք պատգամավորների վրա ճնշում գործադրել և հասնել քվեարկության ցանկալի ար­դյունքի, մյուս կողմից՝ դա պետք է զուգորդվեր հրապա­րակում հավաքված բազմու­թյան ճնշմամբ: Գնալով ակնհայտ է դառ­նում, որ ԱԱԾ-ի «կազակի-ռազբոյնիկին» այս դեպքում արդյունավետ չի լինի: Համենայնդեպս, անցած ամիսների ընթացքում ՀՔԾ-ն չի կա­րողացել որևէ հակակոռուպցիոն գործ մինչև վերջ հասց­նել, հասնել օլիգարխների դատապարտման և դատա­րանով նրանց միջոցների առգրավման: Հեղափոխության նախատեսված երկ­րորդ փուլի՝ ԱԺ լուծարման ընթացքում այս մեթոդը ար­դյունավետ չի լինի, քանի որ այս երկրորդ փուլը նախա­տեսվում է իրագործել արագ, իսկ արդեն ակնհայտ է դառ­նում, որ հակակոռուպցիոն պրոցեսները կարող են ամիսներ տևել: Եվ ուրեմն, Նիկոլ Փաշինյա­նը որոշել է ամբողջ ուշադ­րությունը կենտրոնացնել փո­ղոցի վրա, իսկ այստեղ «սև-սպիտակ» ռազմավարությու­նը, «միայն մենք ենք ճիշտ՝ մյուսները դավաճան են» մո­տեցումները կարող են ավելի էֆեկտիվ լինել: Հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը սիրում է միայնակ խաղալ, և ժամա­նակին նա անգամ իրեն հռչակել էր միակ ընդդիմություն: [b]- Հիմա քաղաքական այս ուժերի՝ նախարարական պաշտոններում մնալու նպատակահարմարությու­նը որքանո՞վ է:[/b] - Քաղաքական այս ուժերը, ինչպես արդեն նշեցի, միևնույն է, ոչ կարողանում են ազդել տարվող քաղաքակա­նության վրա, ոչ էլ կոռուպցի­այի հնարավորություններ ու­նեն: Կառավարության մեջ մնալով՝ այժմ նրանք միայն կիսելու են իշխանություննե­րի վարած քաղաքականու­թյան անհաջողությունների պատասխանատվությունը, քանի որ հաջողությունները Նիկոլ Փաշինյանն իրեն է վե­րագրելու: Ավելին՝ կա նաև քաղաքական արժանապատվության հարց՝ այսքան հայ­հոյանքներից, այսքան թու­քումուրից հետո մնալ կառա­վարության մեջ և փորձել մնալ մաքուր դեմքով՝ համարյա անհնար խնդիր է: Մյուս կողմից՝ եթե այս ուժե­րը դուրս գան կառավարու­թյունից, ապա այս քայլը նրանց ձեռքերը կազատի թե՛ տարբեր քաղաքական դա­շինքներ ստեղծելու, թե՛ կա­ռավարության քննադատու­թյան հարցում: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր