211652_close_icon
views-count5340 դիտում article-date 10:31 20-09-2018

Սիրված կառավարությանը քննադատելու համար պետք չի բերանները փակել, թող խոսեն․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ազատ խոսքի նկատմամբ ճնշումների մասին քննադատություններին. «Իհարկե, շատ դեպքերում ես ընդունում եմ, որ լինում են հայհոյախոսություններ, իմ ուղիղ եթերի տակի մեկնաբանությունները նայեք, այնտեղ էլ կան հայհոյախոսություններ: Ընդհանուր առմամբ ես համաձայն եմ, որ մենք պետք է ավելի հանդուրժող միջավայր ձևավորենք, թեկուզ սիրված կաոավարությանը քննադատելու համար պետք չի բերանները փակել, թող խոսեն, ժողովո՛ւրդ, որովհետև խոսքի և արտահայտվելու ազատությունը շատ կարևոր արժեք է մեզ համար: Երբ մարդիկ բողոքում են խոսքի ազատության պակասից, պետք է նախ մտա­ծեն՝ ինչ են ասում, որովհետև ՀՀ-ում մարդ կա՝ մի շաբաթում 3 հեռուստաընկերություն է առնում, ասում է՝ իմ խոսքի ազատության իրավունքները սահմանափակվում են: Մի ամսում՝ 3 հատ հեռուստաընկերություն»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր