211652_close_icon
views-count8884 դիտում article-date 10:18 20-09-2018

Սեպտեմբերի 21-ին` մեծ դեբատ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Սեպտեմբերի 21-ին, ժամը 22.25-ին Հանրային հեռուստաընկերության եթերում մեծ դեբատ է սպասվում: Հ1-ի եթերում բանավիճելու են Երևանի ավագանու արտահերթ ընտրություն­ներին մասնակցող քաղա­քական ուժերի քաղաքապետների թեկնածուները: Դեբատը տեղի է ունենալու Առաջին ալիքի «Խաղի կա­նոններ» հեռուստածրագրի շրջանակներում: Երեկ երե­կոյան հեոուստաընկերությունը իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրեց, որ հեռուստաբանավեճի է հրավիրել քաղաբապետի բոլոր 12 թեկնածուներին: Երեկոյան դրու­թյամբ թեկնածուներից միայն տասն էին համաձայնել մասնակցել դեբատին: Նրանք են Հայկ Մարության («Իմ քայլը» դաշինք), Արտակ Զեյնալյան («Լույս» դաշ­ինք), Արտակ Ավետյան (Ռեֆորմիստների կուսակցու­թյուն), Րաֆֆի Հովհաննիսյան («Ժառանգություն» կու­սակցություն), Միքայել Մանուկյան (ՀՅԴ), Անահիտ Թարխանյան («Երևանի հանրություն» դաշինք), Գև­որգ Հովսեփյան («Հայք» «Հայկազունիներ» կուսակցու­թյուն), Զարուհի Փոստանջյան («Երկիր ծիրանի» կու­սակցություն), Մհեր Շահգելդյան («Օրինաց երկիր» կու­սակցություն), Արարատ Զուրաբյան («Երևանցիներ» դաշինք): «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Մանուել Գասպարյանը, չի կարողանա մասնակցել դեբատներին անձնական հարգելի պատճառով: Նրա մայրը վախճանվել է։ Դեբատին, փաստորեն, չի մասնակցելու միայն ԲՀԿ-ի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, հենց նա էր դեբատի գաղափարի հեղինակը: Զոհրաբյանը բա­նավեճի էր հրավիրել Մարությանին, վերջինս էլ հայ­տարարել էր, որ որևէ մեկին չի առանձնացնի և պատրաստ է բանավեճել բոլոր թեկնածուների հետ միասին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր