211652_close_icon
views-count5424 դիտում article-date 09:20 20-09-2018

Նիկոլ Փաշինյանը չի գնա վա-բանկ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ նախընտրական պայքարի թեժացումը բոլորովին պատահական չէ: Եթե քարոզարշավի մեկնարկին ակնհայտ էր, որ ՔՊ թեկնածուն ունենալու է ջախջախիչ հաղթանակ տանելու բոլոր հնարավորությունները, ապա հընթացս պարզ դարձավ, որ ճնշող քվեներով Երևանի քաղաքապետ ընտրվելու և այդ հիմքով արտահերթ ընտրությունների կազմակերպման համար Ֆրոնկոֆոնիայի գագաթաժողովից անմիջապես հետո հրաժարական տալու և ԱԺ-ն պարալիզացնելու հաշվարկը խիստ վտանգված է: Մեզ հայտնի է դարձել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության գաղտնի հարցումները ցույց են տվել, որ թեպետ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը մնում է ֆավորիտը, սակայն պոտենցիալ ձայներն արագ նվազում են: Հայկ Մարությանին հետապնդում է Նաիրա Զոհրաբյանի վարկանիշը, աճել է նաև Արտակ Զեյնալյանի և Դաշնակցության թեկնածու Միքայել Մանուկյանի պատկառելի ձայներ ստանալու շանսերը: Ըստ ամենայնի, ընտրությունների արդյունքում Հայկ Մարությանը կդառնա քաղաքապետ, բայց ստացված ձայների քվեն չի բավարարի Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար վա-բանկ գնալու»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր