211652_close_icon
views-count2237 դիտում article-date 15:16 19-09-2018

Բռնցքամարտիկներ Արամ Ավագյանն ու Գոռ Երիցյանը մեկնեցին Մոսկվա՝ մրցամարտերի

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Արամ Ավագյանն ու Գոռ Երիցյանը մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ այսօր մեկնել են Մոսկվա, հայտնում է «Punch Boxing Armenia»-ի էջը: ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին Մոսկվայում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Գոռ Երիցյանը կմրցի Կոլումբիան ներկայացնող Ժոզե Լուիս Պրիետոյի հետ, հայտնում է Armsport.am-ը: Իսկ Արամ Ավագյանը WBC International Silver գոտու պաշտպանության համար կմենամարտի ռուս Եվգենի Սմիրնովի հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր