211652_close_icon
views-count7885 դիտում article-date 15:14 19-09-2018

«Սանիթեքի» 5 նոր աղբատար մեքենաներ հատում են Հայաստան-Վրաստան սահմանը. Սուրեն Պապիկյան

Այս պահին «Սանիթեք» ընկերության 5 նոր աղբատար մեքենաներ հատում են Հայաստան-Վրաստան սահմանը և վաղը արդեն կլինեն Երևանում: Այս մասին այսօր ասուլիսում նշել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ «Մեր անմիջական միջամտությամբ և պահանջով, «Սանիթեքը» միջոցներ է ձեռնարկել նոր աղբահան մեքենաներ ներմուծելու վերաբերյալ և ուրախությամբ պետք է փաստեմ, որ այս պահին 5 նոր մեքենաներ, որ խոստացվել էր, հատում են Հայաստան-Վրաստան սահմանը: Վաղը, դրանք կլինեն Երևանում և աղբահանության խնդիրը ավելի նորմալ կիրականացվի»,-հայտարարեց նախարարը: Նախարարը նաև տեղեկացրեց, որ իրենք հույս չեն դնում միայն «Սանիթեքի» վրա։ «Ու որպեսզի Ֆրանկոֆոնիայի օրերին և Երևանի տոնի օրերին խնդիրներ չունենանք, քննարկել ենք համայնքներից տեխնիկա ներգրավելու հարցը: Արդեն իսկ նախանշված են, թե որ համայնքներից է հնարավոր բերել տեխնիկան: Անկախ «Սանիթեքի» աշխատանքներից, վստահաբար կարող ենք ասել, որ տոներին ընդառաջ Երևանը պատրաստ կլինի ընդունել հյուրերին որպես մաքուր քաղաք»,- ընդգծեց Պապիկյանը:

Նմանատիպ նյութեր