211652_close_icon
views-count38984 դիտում article-date 15:55 18-09-2018

Արտակարգ դեպք Երևանում․ 28-ամյա տղան ինքնասպանություն գործելու նպատակով շեղբով վնասել է նախաբազուկը, իսկ հետո կուլ է տվել 3 ածելի

Երեկ, սեպտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևանի 1-03 Շտապօգնության 5-րդ ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ մարմնական վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխել մի երիտասարդի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Ջրվեժ թաղամասի բնակիչ 28-ամյա Դավիթ Տ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «նախաբազկի կտրած վերք, արյունահոսություն, ստամոքս-աղիքային տրակտիտ» ախտորոշմամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է որ Դավիթ Տ․-ն նույն օրն իրենց տանը ինքնասպանություն գործելու նպատակով շեղբով վնասել է նախաբազուկը, որից հետո կուլ է տվել 3 ածելի։ Փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր