211652_close_icon
views-count5284 դիտում article-date 14:35 18-09-2018

Ռուսական Իլ-20-ը կործանվել է սիրիական ՀՕՊ հրթիռի հարվածից

Ռուսական Իլ-20 ինքնաթիռը կործանվել է սիրիական C-200 հակաօդային պաշտպանության համալիրի հրթիռի կողմից: Այդ մասին հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, գրում է [url=https://ria.ru/syria/20180918/1528773812.html]ria.ru[/url]-ն: ՌԴ ՊՆ-ում միևնույն ժամանակ մանրամասնել են, որ 15 ռուս զինծառայողները զոհվել են Իսրայելի «անպատասխանատու գործողությունների» հետևանքով: ՌԴ ՊՆ-ում Իսրայելի սադրիչ գործողությունները որակել է որպես «թշնամական»: ՌԴ պաշտպանական գերատեսչությունում հայտնել են, որ իսրայելական ինքնաթիռները կանխամտածված վտանգավոր իրավիճակ են ստեղծել Լաթաքիայի շրջանում, մինչդեռ Իսրայելը նախատեսվող գործողության մասին ՌԴ-ին թեժ գծով տեղեկացրել է հարվածից մեկ րոպե առաջ, ինչը թույլ չի տվել Իլ-20-ը դուրս հանել անվտանգ գոտի: ՌԴ ՊՆ-ի համաձայն՝ ռուսական ինքնաթիռը կործանվել է նրա հետևանքով, որ իսրայելցի օդաչուները այն դրել են սիրիական հակաօդային պաշտպանության հարվածի տակ: «Մենք մեզ համարժեք պատասխան գործողությունների իրավունք ենք վերապահում»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:00-ի մոտակայքում, Հմեյմիմ ավիաբազա վերադառնալից Սիրիայի ափից 35 կիլոմետր հեռավորության վրա կորել է ռուսական Իլ-20 ինքնաթիռի անձնակազմի հետ կապը: Գերատեսչությունը հայտնել է, որ Իլ-20-ը կորել է ռադարներից Լաթաքիա շրջանում սիրիական օբյեկտների ուղղությամբ չորս իսրայելական F-16 ինքնաթիռների գրոհի ժամանակ:

Նմանատիպ նյութեր