211652_close_icon
views-count3314 դիտում article-date 12:15 18-09-2018

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սիրիայում՝14 ուղևորով «Իլ-20» ինքնաթիռի անհետանալու մասին

Սիրիայի Հմեյմիմ շրջանում ռուսական բազայի հրամանատարությունը սեպտեմբերի 17-ի երեկոյան կորցրել է կապը օդատիեզերական ուժերի Իլ-20 ինքնաթիռի հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, գրում է [url=https://ria.ru/syria/20180918/1528760897.html?referrer_block=index_main_1]ria.ru[/url]-ն: Անձնակազմի հետ կապը կորել է Միջերկրական ծովում Սիրիայի ափից 35 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռում եղել է 14 մարդ: Ռուսական ավիաբազայի հրամանատարությունը սկսել է որոնողա-փրկարարական գործողություն: ՌԴ ՊՆ-ում նշել են, որ Իլ-20-ն անհետացել է ռադարներից Լաթաքիա շրջանի վրա չորս իսրայելական F-16 ինքնաթիռների գրոհի ժամանակ: Իսրայելցի զինվորականները հրաժարվել են մեկնաբանել Ռուսաստանի պաշտպանության գերատեսչության հայտարարությունը: Ինչպես հայտնել են գերատեսչությունում, այդ պահին օդային տարածքի վերահսկողության ռուսական ռադիոտեղորոշիչ միջոցները նաև գրանցել են այդ շրջանում գտնվող Ֆրանսիայի ռազմածովային ուժերի «Օվերն» հածանավից հրթիռների արձակում:

Նմանատիպ նյութեր