211652_close_icon
views-count4421 դիտում article-date 22:46 17-09-2018

Մեկնարկել է «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնում այս տարի ընգրկված է 17 ֆիլմ՝ 12 երկրից (Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան, Իրան և այլն): Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փառատոնն անցկացվում է սեպտեմբերի 15-20-ը՝ Ուջան գյուղում և Երևանում: Ծրագրերում ներկայացված են վավերագրական կինոյի բոլոր ժանրերը՝ ազգագրական, կենսագրական, ժամանակագրական-հրապարակախոսական, անիմացիոն, պոետիկ, էքսպերիմենտալ խաղարկային վավերագրություններ: Փառատոնի շրջանակում «CineDOC-Tbilisi» կինոփառատոնի և «Caucasian House» (Կովկասյան տուն) կազմակերպության հետ համագործակցությամբ, հայ և արտերկրյա մշակութային մենեջերների համար կանցկացվի «Ինչպես ցուցադրություններ կազմակերպել մարզերում» հատուկ աշխատարանը, որը կունենա շուրջ 25 մասնակից, որոնցից 7-ը՝ Հայաստանից: Աշխատարանը վարելու են շվեդական «Doc Lounge» կազմակերպության ներկայացուցիչները: «Ծիրանի ծառ» կինոփառատոնի ժյուրիի կազմում են՝ գերմանացի կինոռեժիսոր Վիլանդ Շփեկը, իրանցի կինոռեժիսոր Շահրամ Բադախշան Մեհրը, պատմաբան-մարդաբան Հրանուշ Խառատյանը:

Նմանատիպ նյութեր