211652_close_icon
views-count5026 դիտում article-date 23:28 17-09-2018

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական համերգը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը սեպտեմբերի 17-ին Հռոմի Teatro dell’Opera-ում ղեկավարելու է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական համերգը։ «Արամ Խաչատրյան» խորագիրը կրող հանդիսավոր երեկոյի ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորների՝ Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Էդգար Հովհաննիսյան, գործեր։ Որպես մենակատար հանդես կգա ջութակահար Հայկ Կազազյանը, ով կկատարի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Կոմիտասի Վաղարշապատի պարը ստեղծագործությունը նվագախմբի հետ կներկայացնի դուդուկահար Կամո Սեյրանյանը։ Համերգը կազմակերպել է Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։ [b]Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր