3392 դիտում
12:00 17-09-2018
Արցախի ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ արտգործնախարարին
.Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:
Խորհրդարանի ղեկավարը կարևորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հաճախակի հանդիպումները՝ արտաքին քաղաքական օրակարգի և առաջնահերթությունների հստակեցման համատեքստում: Այդ առումով, Աշոտ Ղուլյանն առանձնացրել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ միջազգային կառույցներում Արցախի Հանրապետության ներկայացման գործում:
Խոսելով ներկայիս մարտահրավերների և առաջադրված խնդիրների մասին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Արցախի հարցում այժմ կարևորագույն խնդիրը անվտանգության և կարգավիճակի ապահովումն է:
Մտքեր են փոխանակվել երկուստեք փոխգործակցության, միջխորհրդարանական դիվանագիտության ակտիվացման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարների վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը և ԱՀ արտաքին գործերի փոխնախարար Արմինե Ալեքսանյանը:
Նմանատիպ նյութեր
1182 դիտում
15:09 14-09-2020
Եգիպտոսի նախագահն ընդունել է ՀՀ արտգործնախարարին
981 դիտում
20:38 03-05-2016
Ֆինլանդիայի Նախագահն ընդունեց Հայաստանի արտգործնախարարին
1912 դիտում
15:10 04-07-2020
Արցախի Ազգային ժողովում ընդունել են ՀՀ արտգործնախարարին