211652_close_icon
views-count39972 դիտում article-date 21:02 16-09-2018

Արտակարգ իրավիճակ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Երևան-Սիթի» սուպերմարկետում. ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար Ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օգանովի փողոցում՝ «Երևան-Սիթի» սուպերմարկետի հարևանությամբ գտնվող 14 հարկանի շենքի տանիքից ուժեղ ծուխ է դուրս գալիս: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 4, այնուհետև թիվ 18 և 7 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարներ: Ժամանել է նաև արտակարգ իրավիճակների նախարարության աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների, կրակը առաջացել է «Երևան-Սիթիում» տեղադրված խորովածի մաղալից և քանի որ օդորակիչները «Երևան Սիթիից» դուրս են բերված և անցնում են բարձրահարկ շենքին կպած, ահազանգողները մտածել են, որ բազմահարկ շենքում է կրակը առաջացել: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր