211652_close_icon
views-count91960 դիտում article-date 17:30 15-09-2018

Արտակարգ իրավիճակ Երևանի կենտրոնում. «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի երեխաները իրենց երգով փորձում են պաշտպանել պատմամշակութային շենքի ավերումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1 ժամից ավելի է, ԵրևանիԿենտրոն վարչական շրջանի Արամի փողոցում «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի առջև երեխաները համերգ են կազմակերպել՝ ի նշան բողոքի, որպեսզի պատկան մարմիններն ականջալուր լինեն ու հետևություններ անեն և կանխեն պատմամշակութային շենքի ավերումը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ինչ-որ կազմակերպություն շինարարական աշխատանքներ է սկսել և շենքն ամբողջովին սարքել է վթարային։ Մտնելով շենք՝ քեզ պատկերացնում ես Սպիտակի երկրաշարժի էպիկենտրոնում. պատերն ամբողջովին ճաքել են և իրենից լուրջ վտանգ են ներկայացնում, և նման պայմաններում 160-ից ավելի երեխաներ, վտանգելով իրենց կյանքը, պարապմունքներ են անցկացնում։ Այստեղ են նաև սիրված ու ճանաչված մտավորականներ, այդ թվում՝ Միքայել Պողոսյանը, Տիգրան Հեքեքյանը, ովքեր հույս ունեն, որ շենքի ավերումը կկանխվի ու դրա համար իրենց հույսը ոչ թե Երևանի քաղաքապետարանի չինովնիկներն են, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երեխաներն ավերվող շենքի մուտքի առջև կենդանի հնչեղությամբ կատարեցին նաև մի քանի երգեր, այդ թվում՝ «Էրեբունի-Երևան»-ը, և այդ երգով փորձում են հասցնել պատկան մարմիններին, որ առաջիկայում նշվելու է Երևանի հիմնադրման օրը ու լավ կլինի՝ այդ երգը ազդակ լինի նրանց, որ պատմամշակութային արժեք համարվող շենքը պահեն ու պահպանեն։ Այս պահին այստեղ են ժամանել նաև Երևանի ավագանու անդամ Արարատ Զուրաբյանը, ինչպես նաև Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, ովքեր նույնպես դատապարտում են այս իրավիճակը։ Առաջին պահից խնդրին տեղում ծանոթանալու համար ժամանել են նաև Հայ հեղափոխական դաշնակցություն՝ ավագանու մի քանի թեկնածուներ, ովքեր նաև ձեռնարկում են անհրժեշտ գործողություններ, որպեսզի տեղի ունենա կառուցապատող ընկերության պատասխանատուների հետ հանդիպում՝ հարցի լուծման շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր