211652_close_icon
views-count57895 դիտում article-date 09:59 15-09-2018

Կինոդերասան Ժան-Կլոդ Վան Դամը ժամանեց Երևան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. tert.am

[url=http://www.tert.am/am/news/2018/09/15/vandam/2792059]Tert.am Life-[/url]ն իր ընթերցողների հայտնել է, որ հանրահայտ դերասան Ժան-Կլոդ Վան Դամը գալիս է Հայաստան՝ մասնակցելու Comedy Club-ի երևանյան փառատոնին։ Քիչ առաջ դերասանը ժամանեց Հայաստան։ Tert.am Life–ը եղել է օդանավակայանում և ներկայացնում է դերասանի առաջին լուսանկարները մեր երկրից։ Դերասանը ժամանեց օդանավակայանի VIP սրահ ու անմիջապես ուղիղ եթերով միացավ Ֆեյսբուքի իր հետևորդներին։ «Ուրախ եմ տեսնել Ձեզ»,– ասաց Վան Դամն իրեն դիմավորողներին։ Դերասանը նշեց, որ թռիչքը հրաշալի է անցել, ինքն առաջին անգամ է Հայաստանում և շատ ուրախ է այստեղ գտնվելու առիթով։ Լուսադեմին Հայաստան ժամանած Վան Դամն աչքի ընկավ իր անմիջականությամբ։ Ի տարբերություն շատ հայտնիների` նա չխուսափեց շփվել ներկաների հետ։ Չնայած երկարատև թռիչքին` պատրաստակամ էր լուսանկարվել ցանկացողների հետ, ավելին, շնորհակալություն էր հայտնում բոլոր նրանց, ովքեր լուսանկարվելու ցանկություն էին հայտնում։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/09/15/vandam/2792059]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր