211652_close_icon
views-count2895 դիտում article-date 11:39 14-09-2018

Իրանի միջուկային գործարքի մասնակիցները նախարարական հանդիպում կանցկացնեն ՄԱԿ ԳԱ-ի շրջանակում

Իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքի մասնակիցները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իրանը, սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում նախարարական հանդիպում կանցկացնեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Այդ մասին Tass գործակալությանը հայտնել է կազմակերպության դիվանագիտական աղբյուր: «Հանդիպումը պլանավորված է սեպտեմբերի 24-ին։ Դրան նաև կմասնակցի ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին»,-նշել է աղբյուրը։ Սպասվում է, որ հանդիպմանը կշարունակվի գործարքի պահպանման ուղիների որոնման քննարկումը դրանից ԱՄՆ-ի դուրս գալուց և Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնումից հետո: Հիշցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի համաձայնագրից և վերականգնում Իրանի դեմ բոլոր սահմանափակումները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:

Նմանատիպ նյութեր