211652_close_icon
views-count5743 դիտում article-date 11:26 07-09-2018

Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի վերջին կայցելի Ադրբեջան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի վերջին կայցելի Ադրբեջան։ Այդ մասին հայտնում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով ՌԴ նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովին։ Պուտինը նաև կայցելի Տաջիկստան և Ուզբեկստան։ Սեպտեմբերի 27-28-ը ՌԴ նախագահը մասնակցելու է Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվելիք ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը։ Իսկ հոկտեմբերին նա այցով կլինի Ուզբեկստանում։ Հայտնի է նաև, որ Ռուսաստանի ղեկավարը մասնակցելու է ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանը։ Նշենք, որ սեպտեմբերի 15-ին Բաքու է այցելելու նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նմանատիպ նյութեր