211652_close_icon
views-count4140 դիտում article-date 15:49 05-09-2018

Բաքու-Կրասնոդար ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսը վթարի է ենթարկվել

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաք կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսը սեպտեմբերի 5-ին վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնց փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Վթարի պահին ավտոբուսի մեջ գտնվել են 33 ուղևոր և 2 վարորդ: Նախնական վարկածի համաձայն՝ վթարը տեղի է ունեցել ավտոբուսի վարորդի մեղքով:

Նմանատիպ նյութեր