211652_close_icon
views-count5488 դիտում article-date 16:33 01-09-2018

Ռուսաստանը կշարունակի նպաստել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանը մտադիր է շարունակել նպաստել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքներով, հաղորդում է Таss գործակալությունը: «Մենք փոխանակել ենք միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ մտքեր: Մասնավորապես, իհարկե, անդրադարձել ենք Ղարաբաղյան հիմնախնդրին: Որպես Մինսկի խմբի համանախագահող` Ռուսաստանը կշարունակի հնարավորինս նպաստել այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է ՌԴ նախագահը

Նմանատիպ նյութեր