211652_close_icon
views-count3259 դիտում article-date 16:38 01-09-2018

Ադրբեջանը ԼՂ շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց: Ինչպես տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նմանատիպ նյութեր