4631 դիտում
20:25 31-08-2018
Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել իրանցի խորհրդարանականների հետ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամների հետ։
Հանդիպումը կայացել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիիի նախաձեռնությամբ և մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ՏԶՆ նախարարի խորհրդական Արեգ Ղարաբեգյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, այլ պատասխանատուներ։
Նախարարը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել դեսպանին հանդիպման նախաձեռնության համար և նշել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները քաղաքականի մակարդակին հասցնելու մեծ ներուժ կա ու իրանցի խորհրդարանականների հետ հանդիպումը հաստատապես նպաստելու է ոլորտում շատ հարցերի լուծմանը։ Հյուրերին նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումները։
Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռամազան Ալի Սոբհանիֆարը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, խոսել է իրանցի գործարարների համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի մասին։ Հանդիպմանը քննարկվել են, մասնավորապես, Մեղրու ազատ տնտեսական գոտու լիարժեք գործարկմանը, էներգետիկայի, զբոսաշրջության, բեռնափոխադրումների, ներդրումների խթանմանը և մի շարք այլ ոլորտներին առնչվող հարցեր։
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են քննարկված հարցերը գործնականի վերածելու և հետևողական աշխատանքի պատրաստակամությունը։
Նմանատիպ նյութեր
1786 դիտում
19:54 06-06-2018
Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել բրիտանացի գործարարների հետ
3769 դիտում
18:56 15-06-2018
Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Ռիչարդ Միլզի հետ
5280 դիտում
22:23 29-06-2018
Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄԷ դեսպանի և Հայաստան ժամանած գործարարների հետ
Այս բաժնից
298 դիտում
18:31 18-04-2024
ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի առցանց նիստին
349 դիտում
18:19 18-04-2024
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին
322 դիտում
18:05 18-04-2024
Արդարադատության նախարարի տեղակալներն ընդունել են պատվավոր հյուպատոսներին