211652_close_icon
views-count3190 դիտում article-date 12:12 31-08-2018

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նախաձեռնել է Հոբելյանական համերգաշար՝ նվիրված Օպերային թատրոնի 85-րդ թատերաշրջանին

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նախաձեռնել է Հոբելյանական համերգաշար՝ նվիրված Օպերային թատրոնի 85-րդ թատերաշրջանին։ Տարբեր համերգային երեկոների միջոցով նշանավորվելու է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի երկարամյա գործունեությունը։ Համերգաշարի ընթացքում բավականին ինքնատիպ մատուցմամբ Թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում, ճեմասրահներում, բեմում, պատշգամբներում նախատեսված են համերգային երեկոներ։ Ելույթ կունենան Օպերային թատրոնի նշանավոր արտիստները։ Մինչև 2018 թվականի ավարտը նախատեսված է 25 համերգ։ Առաջիկա համերգային երեկոն նախատեսված է սեպտեմբերի 2-ին, որը տեղի է ունենալու Թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում։ Կներկայացվեն Նիկոլ Գալանտերյանի և Բարսեղ Կանաչյանի հայտնի ու սիրված ստեղծագործությունները։ Հաջորդ համերգային երեկոն նվիրված է լինելու մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան օրվան, կկատարվեն մաեստրո Դուրյանի ստեղծագործությունները՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Մագդա Մկրտչյանի և Ռուբեն Նուրիջանյանի կողմից։ Օհան Դուրյանին նվիրված երեկոն նախատեսված է սեպտեմբերի 7-ին։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր