211652_close_icon
views-count24847 դիտում article-date 17:25 25-08-2018

ԱՀԵՂ ԺԱՊԱՎԵՆԸ. Ֆանտաստիկ վիպակ. Մաս 16. Hayreniq.am

[b]ԱՀԵՂ ԺԱՊԱՎԵՆԸ (Ֆանտաստիկ վիպակ ՄԱՍ 16) Ժասմին Հայրապետյան, 12 տարեկան[/b] Նազիկը զգաց մոտեցող Գոդի շնչառությունն ու ինքն իրեն ասաց. -Տեսնել քեզ չեմ ուզում... Գոդը մեկնեց իր ձեռքն ու քարացավ. Նազիկը հանկարծ անէացավ օդի մեջ: Գոդի հոգում փոթորիկ էր. Նա, հասկացավ, որ իր ձեռքով պարտության մատնեց իրեն այդքա՜ն հարազատ դարձած.... իր Նազիկին: *** …Նազիկը հայտնվեց տանը. -Տա՞նն ես տատ,-արցունքները հազիվ զսպելով շշնջաց աղջիկը: Չլսելով և ոչ մի ձայն՝ Նազիկը հենվեց դռանը, ձեռքերով ծածկեց դեմքն ու ազատություն տվեց իր արցունքներին: Փորձեմ նկարագրել ,թե ինչ էր կատարվում այդ պահին Նազիկի հոգում. Օրինակ, ի՞նչ ես դու զգում , երբ քեզ հարազատ դարձած մարդը դավաճանում է քեզ, երբ նա, ում դու քեզանից շատ էիր սիրում ու քեզանից շատ էիր վստահում, պարզվում է , որ ընդամենը դեր էր խաղում և խաղում էր շատ հմուտ: Այո, ցավ ես զգում, հասկանում ես , որ էլ ապրելու իմաստ չկա, որ այսքան ժամանակի նվիրվածությունը պարզ խաբեություն էր, որ քեզ ուղղակի օգտագործել են: Նույն բանն էլ այդ պահին կատարվում էր Նազիկի ներսում. Չէ՞ որ Գոդը շատ մտերիմ էր դարձել իրեն : *** …Գոդը մտավ Սև սենյակ և միանգամից գոռաց այն մարդու անունը, որը խլել էր իր հոգու անդորրը. _Նազիիիիիի՜կ… Իսկ գիտես ի՞նչ էր կատարվում այդ պահին Գոդի ներաշխարհում: Քեզ ծանո՞թ է այն երևույթը, երբ մի սխալ քայլի կամ մի սխալ բառի պատճառով քեզանից հեռացնում ես այն մարդուն, ում սիրում ես կյանքիցդ էլ շատ: Երբ մի սխալ քայլի պատճառով փոխում ես սիրածդ մարդու կարծիքը քո մասին ու հասկանում, որ կորցնում ես նրան: Այդ պահին դու կտրվում ես իրականությունից և չես հասկանում, թե ինչ ես անում: Նույնն էլ այդ պահին կատարվում էր Գոդի հետ : Նա ինքն իրեն վատաբանելով ուղղակի փշրում էր այն ամենն, ինչ հայտնվում էր իր առջև: _Ի՜նչ հիմարն ես Գոդ… Գոռաց Գոդն ու ողջ ուժով հարվածեց դիմացը կանգնած պահարանին: Նրա հարվածից հին պահարանի դուռը ճռռոցով բացվեց և այնտեղից հարյուր տարվա փոշու հետ միասին թափվեցին նաև տարբեր իրեր ՝ տետրեր, շորեր , նկարներ: Գոդը կատաղությունից գոռգոռալով շարունակում էր հարվածներ հասցնել այստեղին անտեղին, երբ հանկարծ հայացքն ընկավ պահարանից թափված լուսանկարներից մեկի վրա: _Սա ի՞նչ է , նկար է ,- Գոդը զարմացած գետնից բարձրացրեց լուսանկարը. Գոդը նայեց լուսանկարի միջից ժպտացող կնոջն ու քարացավ. _Ո՞նց թե , բայց նրա նկարը ի՞նչ է անում այստեղ- ասաց Գոդն ու նկարը ձեռքին դուրս վազեց սև սենյակից: *** …Նազիկը հոգու ցավից գալարվելով մտավ տատիկի գաղտնի սենյակը: Նա հուզված ու շփոթված նայում էր շուրջը: -Ինչ եմ անում այս ամենը, ինչի՞ս է պետք աս գերհզոր ուժը, եթե… եթե սիրտս պիտ այսքա՜ն ցավի…. Նազիկը նյարդայնությունից չգիտեր ինչ աներ՝ ճչում էր, իրեն պատեպատ էր տալիս: _Չեմ հասկանում. ինչու ՞ ես դու այսքան շուտ հավատում , վստահում, նվիրվում բոլորին Նազի՜կ,- ճչաց նա ու գետնին շպրտեց սեղանի վրա դրված ծաղկամանը,-ինչու են բոլոր մարդիկ նույնը , ինչու՞ , ինչու՞- գոռաց Նազիկն ու բռունցքով զարկեց պատին: Պատին կախած նկարներից մեկը ընկավ գետնին: Նազիկը ցնցվեց այդ ձայնից _Հիմ տատիկը կվերադառնա, չեմ ուզում նա ինձ այս վիճակում տեսնի… պետքա ամեն ինչ հավաքել, կաչգի բերել,- ասաց նա ինքն իրեն և բարձրացրեց ջարդված ծաղկամանը, նետեց աղբարկղը, ապա բարձրացրեց գետնին ընկած նկարը. Հին նկարի հետևի մասում՝ շրջանակին ամրացված մեկ այլ լուսանկար կար: Այնպիսի տպավորություն էր, ասես մեկը այդ ձևով փորձել է թաքցնել այդ փոքրիկ լուսանկարը: Նազիկը բարձրացրեց այն, զննող հայացքով նայեց և հանկարծ քարացավ _Չհասկացա… Բայց այս լուսանկարը մեր տանն ի՞նչ է անում- ասաց Նազիկն ու լուսանկարը ձեռքին դուրս վազեց տնից: *** Շուտով արևը մայր պիտի մտներ՝ թաքնվելով քաղաքի ծայրի բարձրահարկի ետևում: Օդում տագնապալից լռություն էր տիրում. ասես տիեզերքը շունչը պահած սպասում էր հզոր բախման… … Գոդը շնչակտուր վազում էր փողոցներով, վազում էր այնքան արագ , որ չնկատեց իր ուղղությամբ վազող աղջկան և ճակատ առ ճակատ բախվեց նրան : Նրանք երկուսով ընկան գետնին. _Կներեք չնկատեցի.. Նազի՞կ _Գոդ դու այստեղ ինչ ես անում,-Նազիկը կծկվեց հարվածից առաջացած ցավից: _Ես… -Մի վայրկյան ,- ասաց Նազիկը չթողնելով Գոդին վերջացնել իր նախադասությունը,- իմ տատիկի նկարը քեզ մոտ ի՞նչ գործ ունի,-Նազիկը քարացավ տեսնելով Գոդի ձեռքի լուսանկարը: - Թույլ տուր հարցնեմ ես էլ հարցնեմ. իմ մանկության լուսանկարը ի՞նչ գործ ունի քեզ մոտ,-Գոդը գետնից բարձրացրեց Նազիկի ձեռքից ընկած լուսանկարը: Նրանք շփոթված և ոչինչ չհասկացող հայացքներով նայում էին իրար… Շարունակելի Աղբյուրը՝ [url=http://hayreniq.am/am-n-4837.html]hayreniq.am [/url]

Նմանատիպ նյութեր