211652_close_icon
views-count5967 դիտում article-date 14:34 20-08-2018

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում. կազմվել է շուրջ 1000 արձանագրություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս շաբաթ ոստիկանության պետի հանձնարարականով ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում իրականացրեց ուժեղացված ծառայություն: Գործողությունը աննախադեպ էր, քանի որ ընդգրկված էին ճանապարհային ոստիկանության մեծաթիվ ուժեր՝ ճանապարհապարեկային ծառայության բաժնի, մայրաքաղաքը սպասարկող՝ առաջին, մարզերը սպասարկող՝ երկրորդ սպայական գումարտակների և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները: Ուժեղացված ծառայությունը ղեկավարում էր ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը, իսկ մի քանի ուղղություններով գործողությունները համակարգում էին ճանապարհային ոստիկանության ղեկավարությունն ու ծառայության ստորաբաժանումների հրամանատարները: Շուրջօրյա ծառայության ընթացքում կազվել է վարչական իրավախախտման վերաբերյալ շուրջ 1000 արձանագրություն, մոտ 150 մեքենա տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: 40 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 10-ը տրանսպորտային միջոց եղել է տարբեր գերատեսչությունների կողմից հետախուզման մեջ, 90-ի հողմապակիներն էլ եղել են թաղանթապատ: Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում են եղել մայրաքաղաքում ուշ ժամերին, այսպես ասած, մրցավազքեր ու դրիֆտներ կատարող, երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող և միտումնավոր խախտումներ կատարող վարորդները: Հայտնաբերվել է նման 50 վարորդ: Ուժեղացված ծառայության ընթացքում ժամկետն անց ԱՊՊԱ պայմանագրի համար վարչական իրավախախտման վերաբերյալ կազմվել է 35 արձանագրություն: Տուգանվել են նաև երեկոյան ժամերին բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորված խլացուցիչներով, գերհզոր ձայնազդանշանային համակարգեր ունեցող մեքենաների ու մոտոցիկլետների վարորդները: Հայտնաբերվել են տարբեր առարկաներով համարանիշը ծածկած և չթույլատրված վայրերում կայանած մեքենաներ: Որոշները խախտումները վերացրել են տեղում, իսկ մյուս տրանսպորտային միջոցները ավտոքարշակը տեղափոխել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք և դրանց վարորդների նկատմամբ կազմվել համապատասխան արձանագրություններ: Զգուշացվել են չթույլատրված հատվածներով փողոցները հատող երթևեկության մասնակից հետիոտները: Ծառայության ընթացքում ոչ մի վարորդի նկատմամբ որևէ ներողամտություն չի ցուցաբերվել, բոլոր օրինախախտները՝ անխտիր ենթարկվել են վարչական պատասխանատվության: Ուժեղացված ծառայությունները շարունակական են: Եվս մեկ անգամ կոչ ենք անում բոլոր վարորդներին պահպանել երթևեկության կանոնները: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր