211652_close_icon
views-count2170 դիտում article-date 13:56 20-08-2018

Ոստիկանների այցը «Լուսաբաց» ճամբար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին տարիներին բարի ավանդույթ է դարձել. ոստիկանները պարբերաբար այցելում են հանրապետության մանկական հանգստի ճամբարներ, գեղեցիկ անակնկալեր ու հաճելի ակնթարթներ պարգևում փոքրիկներին: Օգոստոսի 11-ին հերթը Հանքավանի «Լուսաբաց» ճամբարինն էր: Ոստիկանության ՔՀԳ վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչությունը, տարիներ է, ինչ համագործակցում է Մեծամորի «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազամակերպության հետ, և միջոցառումն այդ համագործակցության շրջանակներում էր: Այս անգամ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության նախաձեռնությամբ, վարչության աշխատակիցները, ոստիկանության Հրազդանի բաժնի անչափահասների գործերով ծառայողների ու «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպության շահառու երեխաների հետ էին այցելել ճամբար: Հանդիպման ընթացքում փոքրիկների տիկնիկային խումբը ճամբարի երեխաներին ներկայացրեց «Անբան Հուռին» և «Սուտլիկ որսկանը» տիկնիկային ներկայացումները: Բեմադրություները հետաքրքիր էին, տրմադրությունը` տոնական: Միջոցառման ավարտին հանգստացող երեխաներին հանձնվեցին նվերներ: Փոքրիկների աչքերում ուրախություն կար: Անակնկալը ստացվել էր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր