211652_close_icon
views-count4541 դիտում article-date 12:15 20-08-2018

Պեպ Գվարդիոլայի պատասխանը Մոուրինյոյին. Մենք անհարգալից չենք եղել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արձագանքել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերին: Պորտուգալացին՝ մեկնաբանելով «Ման Սիթիի» մասին «Ամեն ինչ, կամ՝ ոչինչ» վավերագրական ֆիլմը, հայտարարել էր. «Կարելի է հարուստ թիմ լինել և գնել աշխարհի լավագույն խաղացողներին», սակայն խաղամակարդակը հնարավոր չէ գնել»: «Մոուրինյոն ճիշտ է: Կարգը չի կարելի է գնել: Չեմ կարծում, որ մենք անհարգալից վերաբերմունք ենք ցուցաբերել: Դա զարմանալի մրցաշրջան էր: «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է աճել և տիտղոսներ նվաճել: Դա Մոուրինյոյի կարծիքն է: Մեկին դա դուր կգա, մյուսին՝ ոչ», ասել է Գվարդիոլան: Ֆիլմի երկրորդ մասում ցուցադրվում է դեկտեմբերին «Օլդ Տրաֆորդում» «Սիթիի» հաղթանակը և նշվում. «Սա նորից Գվարդիոլան է ընդդեմ Մոուրինյոյի, վերահսկումն ընդդեմ պաշտպանության, հարձակողական ֆուտբոլն ընդդեմ կայանված ավտոբուսի»:

Նմանատիպ նյութեր