211652_close_icon
views-count4756 դիտում article-date 23:34 19-08-2018

Մոսկվայում հրաժեշտ տվեցին Էդուարդ Ուսպենսկիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայում Գրականագետների կենտրոնական տանը տեղի ունեցավ գրող Էդուարդ Ուսպենսկիի հետ հրաժեշտի արարողությունը: Մի քանի տասնյակ մարդ նրան վերջին հրաժեշտը տվեցին ծափողջույններով: Վարպետի մեծ լուսանկարի և ծաղկեփնջերի կողքին տեղադրել էին նաև մեծ թավշյա Չեբուրաշկա: Ուսպենսկիին հրաժեշտ տալու էին եկել հեռուստահաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը, գրողներ Ալեքսանդր Կուրլյանդսկին, Անդրեյ Ուսաչովը, «Սոյուզմուլտֆիլմի» տնօրեն Բորիս Մաշկովցևը, Կլարա Նովիկովան և մշակույթի այլ հանրահայտ գործիչներ: «Սոյուզմուլտֆիլմը» իր Յութուբի ալիքում տեղադրել է տեսահոլովակ՝ Ուսպենսկու հիշատակին. այնտեղ Չեբուրաշկան վարպետին շնորհակալություն է հայտնում իրեն և շատ այլ կերպարների ստեղծելու համար: Էդուարդ Ուսպենսկին մահացել է 81 տարեկան հասակում: Նա հանրահայտ խորհրդային և ռուսաստանցի գրող է. նա է սերունդների ժառանգություն թողել Կոկորդիլոս Գենային, Չեբուրաշկային, Քեռի Ֆյոդորին, Շարիկ շանը, Մատրոսկինին և այլ կերպարների:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր