15168 դիտում
00:36 19-08-2018
Այսօր Արցախյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանը կդառնար 22 տարեկան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր լրանում է Արցախյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի 22-ամյակը: Ադամը մեկն էր այն տասնյակ հերոս զինվորներից, որոնք քաջության և խիզախության բացառիկ օրինակ ցուցաբերելով՝ իրենց կյանքի գնով հակառակորդի լայնամաշտաբ ագրեսիան տապալեցին:
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի Հանրապետությունը լայնամասշտաբ հարձակում է գործում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե ամբողջ երկայնքով։
Ադամ Սահակյանը սահմանապահ գումարտակից էր և ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը՝ ժամը 3։00-ի սահմաններում տեղի է ունեցել հարձակումը։ Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի («Լալայկա» կոչվող բարձունք) ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության։
Սերժանտ Ադամ Սահակյանը, իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային), ընկնում է Հերոսի մահով՝ առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում, մարմնին և դեմքին ստացած ծանր հրազենային վիրավորումներից։
Ադամ Սահակյանի՝ թշնամու դեմ մղած 5-ժամյա պայքարը հնարավորություն է տվել Ջաբրաիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին:
Հուղարկավորված է Եռաբլուր զինվորական պանթեոնում:
2016 թվականի ապրիլի 10-ին Ադամ Սահակյանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով, իսկ 2016 թվականի մայիսի 28-ին Ադամը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14629 դիտում
10:38 19-08-2017
Քառօրյա պատերազմում հերոսի մահով ընկած Ադամ Աահակյանն այսօր կդառնար 21 տարեկան. Քեզ բացակա չենք դնի
4176 դիտում
20:49 23-08-2020
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, կապիտան Հովսեփ Կիրակոսյանի կդառնար 32 տարեկան
11422 դիտում
23:53 22-11-2016
Արցախյան ազատամարտի հերոս, հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը այսօր կդառնար 74 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ