7376 դիտում
23:51 18-08-2018
Վրաց երիտասարդը ջրի տակ կուբիկ Ռուբիկ հավաքելու համաշխարհային ռեկորդ է սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վրաստանում ջրի տակ Ռուբիկ կուբիկների հավաքելու համաշխարհային ռեկորդ է սահմանվել. դա հաջողվել է անել տեղի բնակիչ Վակո Մարչիլաշվիլիին: Նա հաջողությամբ վեց կուբիկ Ռուբիկ է հավաքել՝ մեկ անգամ սուզվելով ջուրը: Դրա համար նա ծախսել է 1 րոպե և 44 վայրկյան:
Նախորդ ռեկորդը պատկանում էր ամերիկացի Էնտոնի Բրուկսին, որը 2014 թվականին 1 րոպե 18 վայրկյանում հինգ կուբիկ էր հավաքել:
Վակո Մարչիլաշվիլին 18 տարեկան է, սակայն արդեն հասցրել է Վրաստանի կրկնակի չեմպիոն դառնալ կուբիկ Ռուբիկների հավաքման մարզաձևում: Նրա այս արդյունքը կփոխանցվի Գինեսի ռեկորդների գիրք:
Հիշեցնենք, որ հանրահայտ գլուխկոտրուկը, որը ստացավ «Կուբիկ Ռուբիկ» անվանումը, 1974 թվականին ստեղծել էր հունգարացի ճարտարապետ Էրնե Ռուբիկը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3164 դիտում
22:50 12-06-2015
Ռուբիկ-կուբիկ հավաքելու բացառիկ տարբերակ. տեսանյութ
3169 դիտում
18:28 25-04-2019
50-ամյա վրաց լեգենդար մարզուհին Օլիմպիադաների պատմական ռեկորդ է սահմանել
Այս բաժնից
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
868 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am
2077 դիտում
00:24 03-04-2024
Կայացել է մուայթայի Yerevan Open International Championship միջազգային մրցաշարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ