211652_close_icon
views-count7631 դիտում article-date 10:02 17-08-2018

Չի բա­ցառվում՝ «Դաշնակցությունը» հաջորդ Ազգային ժողովում ուղղակի չլինի ներկայացված. Ալեն Սիմոնյան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում կո­ալիցիոն իրենց գործընկեր ՀՅԴ-ի հասցեին բավական կտրուկ արտահայտություններ է արել: «Չի բա­ցառվում՝ «Դաշնակցությունը» հաջորդ Ազգային ժողովում ուղղակի չլինի ներկայացված, որովհետև իրենց գործելաոճը բացասական ազդեցություն է թողնելու հենց իրենց ընտրողների վրա»,- ասել է Սիմոնյանը և հավելել,- «Եվ մենք ականատես եղանք, որ նախորդ ընտրություններին «Դաշնակցությու­նը» շատ ցածր ձայներ հավաքեց և մեծ դժվարությամբ հաղթահարեց անցողիկ շեմը: Ինչևէ, դա իմ ցանկությունը չի, այլ իրողության արձանագրում է»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր